Նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից, թե՞ քրեական գործ է պետք տեսնելու համար. Փաշինյան

«Փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը КГБ գործակալ է եղել Խորհրդային Միության ժամանակ: Այդ սկանդալն ինչո՞ւ չի պայթում, պարզե՞լ եք ի վերջո՝ ճի՞շտ է, թե՞ ոչ: Հրապարակային հայտարարություններ են եղել Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերի մասին, մեր ծառայություններն էլ ունեն այդ տեղեկությունը»:

Այս մասին ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«КГБ-ի գործակալ լինելու համար քրեական վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի, հիմա հարց՝ կա՞ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն: Ամեն ինչ չէ, որ քրեական գործի ռեժիմով է աշխատում»,- նշել է նա:

Փաշինյանն ասել է, որ ինքն իր գնահատականը ներկայացրել է, և դա նաև ակնհայտ իրողություն է:

«Ձեզ համար նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից: Չե՞ք տեսել փաստեր, ուշադիր լրատվությանը հետևեք, կտեսնեք այդ փաստերը: Քրեական գո՞րծ է ձեզ պետք դա տեսնելու համար»,- հավելել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ