ԼՂ սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, պետք է հրաժարվենք հացի հետևից պանդխտելու տրամաբանությունից. Փաշինյան

«Այն ինչ ասում եք, որ խոսում են մասնագետները, ճանապարհ է, որը մեզ դնելու է մի վիճակում, որ մենք Խրիմյան Հայրիկի նման թղթե շերեփն առած ընկնենք դռնեդուռ և մեծ ու փոքր տերությունների առաջ լացուկոծով զբաղվենք, որը կբերի և բերել է նրան, որ բոլորը մեզ կօգտագործեն սեփական նպատակների համար և միակ սուբյեկը, որը չի օգտագործի, կլինենք մենք»,-ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով հարցին, թե ինչու է ինքը նույն հարթության վրա դնում ԼՂ հայերի վերադարփի թեմն և Արևմտյան Ադրբեջանի թեման փակելու հարցերը, երբ շատ գործիչներ, այդ թվում Արման Թաթոյանն ասում եմ, որ ԼՂ հայերի վերադարձի հարցով պետք է դիմել միջազգային քրեական դատարան:

Վարչապետը նշեց, որ այս ճանապարհը տանում են ՀՀ-ն մանրադրամացման ճանապարհով՝ միջազգային քաղաքականության և դիվանագիտական խաղերի մեջ.«Դա մի ճանապարհ է, որ հայ ժողովրդին հարատևությամբ դատապարտում է նահատակի և գոյատևողի ճակատագրին: Մեր կառավարության և իմ առաքելությունը համարում եմ հայ ժողովրդին նահատակացման տրամաբանությւնից ձերբազատելը»:

«Հիմա կարող ենք ասել ԼՂ ժողովրդի վերադարձի օրակարգ ենք որդեգրում, ո՞վ է շահելու դրանից, Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելու՞ է: Դուք ասում եք՝ եկեք Ղարաբաղի ժողովրդին հայ ժողովորդի մի մասի նման դատապարտենք հավիտյան պանդուխտի կարգավիճակին, որ այդ մարդիկ չիմանան ի վերջո որտեղ են, իրենց երեխեքը, թոռները որտեղ են ապրելու, կա՞ հասցե, թե՞ չկա: Ես ասում եմ՝ այո կա և այդ հասցեն ՀՀ-ն է՝ իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքվ: Մենք ասում ենք ԼՂ սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, ստանաք ՀՀ քաղաքացիություն, մենք պետք է հրաժարվենք հացի հետևից պանդխտելու տրամաբանությունից, որովհետև հացն այստեղ է: ՀՀ-ն ոչ թե նահատակվելու,այլ հաց ստեղծելու գործիք է և մենք գնում ենք այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ