Տասը եպիսկոպոսների գործողություները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում եմ. շնորհակալություն խիզախության համար. Փաշինյան

«Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ, իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմը և հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու՝ օրենքով սահմանված կարգով» ,-ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հետ հանդիպած եպիսկոպոսների հայտարարությանը, որ այսօր պատրաստվում են գնալ Մայր Աթոռ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու ուղերձով, միաժամանանկ ընդդիմադիր շրջանակներներն էլ հայտնել են լինելու են Մայր Աթոռում:

Նա կրկին ընդգծեց, որ Եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից և Մայր Աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից.«Կտրիճ Ներսիսյանը և նրա նեղ շրջապատն աղանդավորներ են, ովքեր զավթել են և կեղծում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը: Տասը եպիսկոպոսների գործողություները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում եմ: Նրանք Էջմիածնի միաբաններ են, Էջմիածնի վանական համալիրն իրենցն է, իրենք՝ համալիրնինը, նրանց կողմից հնչեցված հրավերը՝ հավաքվելու Մայր Աթոռում բացարձակապես լեգիտիմ է, նրանք նաև թեմակալ առաջնորդներ են, ունեն լեգիտիմիություն իրենց թեմի հավատացյալներին հրավիրել»:

Նա նշեց, որ իրեն և տասը եպիսկոպոսներին կապում է բացառապես օրակարգը՝ եկեղեցու նորոգման շուրջ, որն անհնար է իրականցնել առանց Կտրիճ Ներսիսյանի հեռանալու.«Կտրիճ Ներսիսյանի որևէ որոշում ՀՀ-ն չի ընդունելու, նրա կայացրած ցանկացած որոշում ոչ լեգիտիմ է»:

Նա նշեց, որ կարգալույծ արված հոգևորականներին շարունակում են համարել հոգևորական.«Ճգնաժամը չի հանգուցալուծվելու քանի դեռ Կտրիճ Ներսիսյանը հեռացված չէ Մայր Աթոռից, այսօր կհեռացվի ուրեմն ճգնաժամի հաղթահարման մեկնարկը կտրվի այսօր, բոլոր դեպքերում առաջին քայլը դա է: Ես ով եմ, որ եպիսկոպոսներին, արքեպիսկոպոսներին ուղղորդեմ, նրանց աջակցում են և կիղսմ եմ գաղափարներ, և ուզում են շնորհակալություն հայտել իրենց խիզախության համար»:

Հարցին ինչպես է մեկնաբանում խոսակցությունները, որ կաթողիկոսի տեղապահ է ցանկանում նշանակել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին՝ Փաշինյանն արձագանքեց.«Ես պատասխանատու կերպով ասում եմ, որ դա իմ որոշումը չի կարղ լինել, դա եպիսկոպոսաց դասի որոշումը կրաող է լինել, ինձ կարծիք կհարցնեն կարտահայտեմ կարծիքս: Իմ օրակարգը բացառապես հոգևոր է և բովանդակային, ես չեմ հետապնդում այս օրակարգում ինտրիգներ: Հերքում եմ, որ մտածում եմ տեղապահի որևէ թեկնածուի մասին, որ նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել եմ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ