Չկան բարեկամներ և թշնամիներ, կան միջազգային հարաբերություններ. Փաշինյան

«Նույնիսկ շատ դասագրքային ճշմարտություններ, որոնք ստեղծված են, դրանք ստեղծված են որպես դասագրքային ճշմարտություններ և այնպես չէ, որ հենց այն են, ինչ որ արտահայտում է օբյեկտիվ իրականությունը: Դիվանագիտական դասագրքային ճշմարտությունն ասում է հետևյալը՝ չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, կան մշտական շահեր: Իմ համոզմունքն այն է, որ դա իրականում ճշմարտությունը թաքցնելուն ուղղված արտահայտություն է»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ճշմարտությունն այն է, որ չկան բարեկամներ և թշնամիներ, կան միջազգային հարաբերություններ: Պետությունը այն պահին է հասունանում, երբ հասկանում է՝ չկան բարեկամներ և թշնամիներ, երբ ասում ես այսպես, կենտրոնանում ես ինքդ քո և քո անելիքի և կայացվելիք որոշումների վրա»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ հակառակ դեպքում ընկնում ես մի թակարդի մեջ, որտեղ քեզ որպես խաղաքարտ օգտագործում են բոլորն իրենց համար, բացի քեզնից.«Մենք պետք է մեզ հետ խոսենք, ժողովրդի հետ խոսենք, հասկանանք՝ ինչ է նշանակում պետություն, պետք է առերեսվենք, մենք նոր ենք սկսում հասկանալ՝ ինչ է պետությունը, հիմա դրա տրամաբանության մեջ ենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ