![]()
Երբ քաղաքացիական իրավունքի պաշտպանները թաքցնում են իրենց քաղաքական նպատակները, նրանց կարող եք կոչել քամելիոններ։ Չմտածեք, թե Հայաստանում մարդու իրավունքներ պաշտպանել պետք չէ, կամ արգելված է քաղաքական ընդդիմախոս լինելը։
Ուղղակի դրանք տարբեր սոուսներ են, թեև հեղափոխությունը թույլ է տվել համտեսել միաժամանակ և միևնույն ափսեից, ինչն էլ արվում է, ինչքան էլ հեղափոխականները հիշեցնում են, թե մեր թավիշը մի շփոթեք թուլության հետ։
Բայց, չէ որ արդեն շփոթել են, և խաղադրույքն էլ դրված է Հայաստանի վերափոխումն ամեն գնով պղծելու վրա։ Ինչ արած, կան նաև երկիրն այդպես սիրողներ, դա էլ է իրավունք, ինչպես Հայաստանի վերափոխմանը մաս կազմելու իրավունքը։
Ուզում եք իրացնել այդ իրավունքը, դարձեք ընդդիմություն, առանց քամելիոնության, այնպիսին, ինչպիսին այսօր իշխանության եկածն էր։
![]()
Կարող են նախկիններն այդպիսին լինել, իհարկե ոչ, եթե կուզեք, չեն էլ ուզում լինել, պարզապես չեն ուզում վճարել իրենց հասանելիք լռության դիմաց, որովհետև Հայաստանի վերափոխման մայր օրենքը թավիշն է մնում․․․
![]()