Կտրիճի փրկիչները նույն գործակալական ցանցին են ծառայում, փրկում են իրենց գործակալ ընկերոջը, իրենց նախընտրական շտաբը․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմից Մայր Աթոռում հավաքվելու կոչերին ու Լևոն Քոչարյանի, Նարեկ Կարապետյանի, Իշխան Սաղաթելյանի առանձին հայտարարություններին:

«Կտրիճի փրկիչները նույն գործակալական ցանցին են ծառայում, ինչ ինքը՝ Կտրիճը։

Փրկում են իրենց գործակալ ընկերոջը, իրենց նախընտրական շտաբը։

Փրկում են իրենց հանրահավաքներին մարդաքանակ ապահովողին, եկեղեցիներում իրենց քարոզը անողին։

Կտրիճի փրկիչները գործում են այն նույն լեյտենանտի հրահանգով, որին ամենօրյա ռեժիմով զեկուցում է Կտրիճը»,- գրել է Չախոյանը:

Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:

Միևնույն ժամանակ Մայր Աթոռում հավաքվելու կոչեր են արել ընդդիմադիր մի շարք ուժեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ