Չեմ հավատում, որ չխաչակնքվող հայրը սովորեցրել է խաչակնքվել, ֆրանկ հորեղբայրը՝ հավատավոր դառնալ. Հակոբյան

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմից Մայր Աթոռում հավաքվելու կոչերին ու Լևոն Քոչարյանի, Նարեկ Կարապետյանի, Իշխան Սաղաթելյանի առանձին հայտարարություններին:

«Չեմ հավատում, որ չխաչակնքվող հայրը որդուն սովորեցրել է խաչակնքվել:

Չեմ հավատում, որ ֆրանկ հորեղբայրն իր եղբոր որդուն համոզել է, որ Առաքելական եկեղեցու հետևորդ պետք է դառնա:

Չեմ հավատում, որ Հայաստանի համար միութենական ապագայի համար շրջաբերական տարածող դաշնակցականը սովետական «լավագույն» ավանդույթները թողած՝ եկել է եկեղեցի պաշտպանելու:

Սա աստվածամերժ սերնդի ապստամբություն է:

Հակառակ դեպքում պետք է ընդունեն՝ մեկը իր հոր, մյուսը՝ հորեղբոր, երրորդը՝ սեփական կուսակցության մերժումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ