![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմից Մայր Աթոռում հավաքվելու կոչերին:
«Քոչարյանական խմբավորումները խուճապի մեջ են։
Հակապետական ու հակաքրիստոնեական այս շրջանակները կորցնում են իրենց վերջին հենարանը՝ օտար շահերին ծառայող համակարգի վերջին դեմքը։
«Եկեղեցին փրկելու» լոզունգները սուտ են։
Ձեզ ու եկեղեցին բաժանում է անդունդ։ Ձեր նպատակը հավատը չէ, այլ բախումը։
Բայց սցենարը չի աշխատելու։
Վեհարանը քաղաքական հաշվեհարդարի հարթակ չէ։
Վեհարանը վեհի տեղն է»,- գրել է Քլոյանը:
Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:
Միևնույն ժամանակ, Մայր Աթոռում հավաքվելու կոչեր են արել ընդդիմադիր մի շարք ուժեր:
![]()