Զարմանալի չէ, որ Կտրիճի հենարանը պիտի աստվածամերժ-աթեիստ Քոչարյանն ու նրա թիմը լինեն. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմից Մայր Աթոռում հավաքվելու կոչերին:

«Աստվածամերժ (աթեիստ) Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմը վաղը փորձ է անելու միջամտել ՀԱԵ ներքին գործերին։

Զարմանալի չէ, որ Կտրիճի հենարանը պիտի աստվածամերժն ու նրա թիմը լինեն։ Բայց որքանո՞վ է ՀԱԵ հավատավոր հետևորնդերի համար ընդունելի, որ աստվածամերժը խառնվի ՀԱԵ ներքին գործերին»,- գրել է Ալեքսանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ որոշ ժամանակ առաջ հանդիպած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել նոր հայտարարությամբ, որում մասնավորապես ի թիվս այլ ասելիքի նշված եր հետևյալը.

«Սիրելի՛ հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»։

Միևնույն ժամանակ, Մայր Աթոռում հավաքվելու կոչեր են արել ընդդիմադիր մի շարք ուժեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ