Ռուսաստանում խմորումներ են տեղի ունենում Կտրիճ Ներսիսյանի հնարավոր հրաժարականին ընդառաջ

Ռուսաստանում որոշակի խմորումներ են տեղի ունենում Կտրիճ Ներսիսյանի հնարավոր հրաժարականին ընդառաջ։

Ըստ մեզ հասած տեղեկությունների ռուսաստանյան ուժային որոշ կառույցներ կանխատեսում են, որ Ներսիսյանը շուտով այլևս չի կարողանա պահպանել վերահսկողությունը Հայաստանում ու ստիպված կլինի կամ հրաժարական տալ կամ լքել երկիրը։ Այս սցենարի դեպքում հաշվարկված է, որ Ներսիսյանին առաջարկվի չհրաժարվել կաթողիկոսական գահից, այլ կաթողիկոսի կարգավիճակում տեղափոխվել Ռուսաստան և այնտեղից հեռակա կառավարել։

Նույնիսկ պատրաստվում է սցենար, ըստ որի Ռուսաստանում կմիավորվեն մի կողմից Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, իսկ մյուս կողմից՝ Հարավային Ռուսաստանի հայոց թեմերը և կստեղծվի, այսպես ասված, «վտարանդի» կաթողիկոսական աթոռ, ինչպե օրինակ Անթիլիասի աթոռն է։ Այսպիսով հնարավորություն կստեղծվի ևս մեկ հարված հասցնել դրսից ու պառակտել Հայ առաքելական եկեղեցին։

Այս թեման քննարկելու համար օրեր առաջ Ներսիսյանի եղբայր Եզրասը Մոսկվայում հոգևորականների ժողով էր հրավիրել։ Մեր տեղեկություններով Ժողովի ընթացքում ներկայացվել է վերոնշյալ սցենարը՝ հոգևորականներից կարծիք լսելու և տրամադրություններ շոշափելու համար։

Հոգևորականների մեծ մասը տարակուսանք է հայտնել, որ այդ քայլը պառակտիչ կլինի Հայ առաքելական եկեղեցու համար, որից երկար ժամանակ եկեղեցին չի կարողանա ապաքինվել։ Այդուհանդերձ Եզրասը պնդել է, որ տվյալ սցենարն է հիմնական այլընտրանքը և այն ինչ֊որ իմաստով նույնիսկ պարտադրված է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ