ՀՀ պաշտպանության նախարարությունը և Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համաժողով են կազմակերպել

Դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համատեղ կազմակերպել էին «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» խորագրով համաժողովը։

Ինչպես հայտնել է ՊՆ-ն, համաժողովին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների, Հայաստանում գործող ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուրիշներ։

Համաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը։

Միջոցառումն իրականացվել է աուդիտի կարողությունների զարգացման և ռիսկերի կառավարման բարեփոխումների թեմայով ՀՀ պաշտպանության նախարարության և բրիտանական կողմի միջև եռամյա համագործակցության ծրագրի շրջանակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ