![]()
Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի կարգալուծությունից հետո մտածել է, որ հաջորդ կարգալուծությունն իրեն է սպասվում:
«Բայց ավելի բարենորոգ եկեղեցի տեսնելու իմ ձգտումները շատ ավելի մեծ են: Եկեղեցին ծնկի է եկել, արյունաքամ է լինում: Ով ձայն է բարձրացնում, կարգալույծ են անում: Ինձ համար ամենակարևոր բանն այն է, որ ժողովուրդը գնահատում է»,- ասում է նա:
Քահանան կարծում է, որ 1999 թվականից, այսինքն՝ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) կաթողիկոս դառնալուց հետո մեր եկեղեցին բռնազավթվել է. «Գարեգին Բ-ն եկեղեցին տանում է նվաստացման, կործանման: Նա, հավանաբար, այլ երկրների շահերն է սպասարկում: Հայ ժողովուրդը նրան չի տեսնում հայրապետի գահին: Երբ ժողովրդին հարցնում են Վազգեն Ա-ից, ասում են՝ սուրբ էր, երբ Գարեգին Բ-ի մասին են հարցնում, ասում են՝ մաֆիոզ է»:
Հարցադրմանը՝ ինչու էր հոգևոր իշխանությունը հաշտ ու համերաշխ աշխատում նախկին իշխանությունների հետ, իսկ այս իշխանության հետ ջրերը մի առվով չեն հոսում, զրուցակիցը նկատում է. «Քոչարյանի իշխանության օրոք արել են ինչ ուզել են, հաշվետու չեն եղել ժողովրդին: Սպասում են՝ հայ ժողովուրդն ու իշխանությունը ընկնեն փորձանքի, աղետի մեջ, որ դուրս գան քաղաքական մտքեր ասեն»:
Հոգևոր հոր խոսքով՝ շատ ժամանակ չի մնացել, Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) գնալու է, իսկ եթե ինքնակամ չգնա, ժողովուրդը կհանի: Նա շեշտում է՝ սա պատմական շանս է։
Դիտարկմանը, որ ըստ որոշ խոսակցությունների՝ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) սպասում է 2026 թվականի ընտրություններին, հոգևորականն ասում է՝ իշխանությունը կամ ընդդիմությունը կարող են սպասել ընտրություններին, իսկ հոգևորականը պետք է հույսը դնի Աստծո վրա:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()