![]()
Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության ծրագրին, որով նախատեսվում է մինչև 2027 թվականի վերջը ամբողջությամբ դադարեցնել ռուսական գազի ներկրումը։
🗳️ Քվեարկության արդյունքները
Կողմ: 500 պատգամավոր
Դեմ: 120 պատգամավոր
Ձեռնպահ: 32 պատգամավոր
Այժմ փաստաթուղթը պետք է ստանա ԵՄ Խորհրդի պաշտոնական հավանությունը, որն ակնկալվում է հաջորդ տարվա սկզբին։
Ըստ ծրագրի՝ Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ԵՄ երկրներ ներմուծման արգելքը ուժի մեջ կմտնի 2026 թվականի սկզբին՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։ Խողովակաշարային գազի մատակարարումները, ինչպես կանխատեսվում է, փուլ առ փուլ կդադարեցվեն մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը։
ԵՄ անդամ երկրները պարտավոր են տուգանքներ կիրառել այն օպերատորների նկատմամբ, որոնք կխախտեն սահմանված կանոնները։ Սա ԵՄ-ի REPowerEU ռազմավարության մի մասն է՝ ուղղված էներգետիկ կախվածության վերացմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։
![]()