Ծեծկռտուք հետախուզման մեջ գտնվող «Դոն Պիպոյի» մասնակցությամբ. տեսանյութ

Համացանցում կադրեր են հայտնվել հետախուզման մեջ գտնվող Արթուր Ասատրյանի («Դոն Պիպո») մասնակցությամբ վիճաբանությունից:

Կադրերից նկատելի է, որ միջադեպը եղել է ինչ-որ ռեստորանում, որում մի խումբ անձինք նախ վիճում են, ապա հարվածում միմյանց:

Հիշեցնենք՝ 2022 թվականի մայիսի 19-ին «Դոն Պիպոյի» նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Դոն Պիպո»-ն և վերջինիս կնոջ ազգական Կ.Ղ.-ն Վաղարշապատ քաղաքում ստեղծել և ղեկավարել են հանցավոր համագործակցություն, որի կազմում մասնակցություն ունենալու և կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են մտերիմներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ