Ես ոչ մի ցուցակից դուրս չեմ մնացել, «քննությունից չեմ կտրվել», իմ սիրելի թիմը ինձ չի հեռացրել և չի մերժել․ Ազարյանի պարզաբանումը

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Ջուլիետա Ազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սիրելի՛ ընկերներ,

իմ շատ թանկ հետևորդներ, հարգելի լրագրողներ, ձեր տասնյակ զանգերին ու նամակերին պատասխանեմ մեկ հայտարարությամբ։

Ես ոչ մի ցուցակից դուրս չեմ մնացել, «քննությունից չեմ կտրվել», իմ սիրելի թիմը ինձ չի հեռացրել և չի մերժել։

2026 թ. առաջիկա ընտրություններին հնարավոր է, որ իմ անունը չընդգրկվի նախընտրական ցուցակում, սակայն, ոչ թե այն պատճառով, որ իմ թիմը չի ցանկանում ինձ տեսնել ԱԺ-ում, այլ որովհետև «ՔՊ» կուսակցության վարչության հետ իմ համատեղ քննարկման արդյունքում չի բացառվում, որ օրինակ, ՏԻՄ-ում կամ գործադիրում շարունակեմ իմ գործունեությունը՝ ըստ քաղաքական և այլ նպատակահարմարությունից ելնելով, և որտեղ առավել նախընտրելի կլինի իմ կարիքը։

Եվ խնդրում եմ, հարգելի՛ լրագրողներ, զերծ մնալ դավադրական նոտաներ փնտրել այնտեղ, որտեղ դրանք պարզապես չկան։

Ես իմ մեծ ընտանիքի՝ իմ թիմի կողքին եմ, և իմ թիմը իմ կողքին է եղել, կա՛ և կլինի։

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ