![]()
«Սիրելի երեխաներ, ուզում եմ ձեզ ծանոթացնել երկու պատգամավորի հետ, որոնք այսօր ԱԺ նիստերի դահլիճում են. Հակոբ Արշակյան, որը բացառիկ զուսպ, բացառիկ լավ, բացառիկ չկոռումպացված անձնավորություն է, երկրորդը՝ ուզում եմ ծանոթացնել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի օգնականն իրեն թույլ է տալիս տարբեր տեղերում տարբեր լկտի բաներ գրել»,- ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանն անդրադարձավ Մարգարյանի օգնականի հայտարարությանը. «Օրինակ՝ քիչ առաջ գրել է, որ տոնածառը զարդարում են թանկ խանութից և մեկնաբանել է՝ լափել-լափել մինչև վերջ, Ալեն: Առաջարկում եմ՝ Տարոն Մարգարյանն իր օգնականին վերցնի ու գնա իրենց տուն, որպեսզի իր օգնականը տեսնի՝ լափելը որն է լինում, տանի դատարան, որտեղ 2 միլիարդ դրամի պետությունը փող է պահաջում, կարող է տանել Սերժ Սարգսյանենց տուն, կամ Սարգսյանի փեսայի տուն, կամ այն մյուս փեասյի տուն, կամ եղբոր տուն, որ այդ օգնականն իմանա՝ լափելը որն է:
Բոլորին է վերաբերում՝ բացակայող «Հայաստան» դաշինքին, ՊՈւ-ին, ավել-պակաս խոսող ֆեյսբուքյան ակտիվիստներին, դերասաններին, կապիկներին, փող վերցնող մարդկանց՝ այո, մենք ընդունել ենք էթիկայի կանոնագիրք, բայց հանկարծ չսխալվեք, բոլորդ ձեր պատասխանն օրենքի սահմանում ստանալու եք, հանկարծ չսխալվեք, մեր դաստիարակությունը, պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք: Նախընտրական պրոցես է սկսվում՝ հանկարծ չսխալվեք»:
![]()