![]()
Մոսկվայում կայանալիք ACBJJ 20-ի գրեփլինգի մրցաշարի մեկնարկից առաջ կայացել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և ACA-ի գերթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Մեհդի Բուդուլաևի հայացքների մենամարտը:
Ծառուկյանն ու Բուդուլաևը կմենամարտեն դեկտեմբերի 17-ին գրեփլինգի կանոններով՝ մինչև 80 կգ քաշային կարգում, և այդ մենամարտը կլինի մրցաշարի գլխավոր իրադարձությունը։
![]()