![]()
Համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի:
Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն՝ նշելով, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը:
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրի ամբողջական տեքստը:
![]()