ԵՄ հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն հայտարարել է՝ հիբրիդային հարձակումների դեմ աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին:

«Այդ խնդրին այսօր բախվում են բոլոր երկրները, ու ներդրվում են մեխանիզմներ դրան դիմակայելու համար:

ԵՄ հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է: Նեղսրտածների ցանկից կարող եք հասկանալ՝ ովքեր են կազմակերպում հիբրիդային հարձակումները և ովքեր են հիբրիդային գործիքները»,- գրել է Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ