![]()
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 17։32-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Սպիտակավոր վանական համալիրից վերադառնալիս մոլորվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարները մոլորված քաղաքացուն փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել են իր մեքենային։
![]()