![]()
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է․ արդեն կա շուրջ 500 դիմում։
Այս մասին հայտնել է ՆԳՆ-ն՝ տեղեկացնելով, որ հաշվի առնելով դիմորդների մեծ հոսքը, ներկայացված դիմումների քանակը և քաղաքացիների արձագանքը՝ որոշում է կայացվել երկարաձգել ընդունելության վերջնաժամկետը։ Պարեկային ծառայության համալրման նպատակով դիմումները հնարավոր է ներկայացնել մինչև 2026 թվականի հունվարի 31-ը:
Ընդունելության համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները։
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2025 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:
Առավել մանրամասն հետևյալ հղմամբ՝ www.edupolice.am:
![]()