ԵՄ աջակցությունը որակել են Հայաստանի ներքին գործերին ուղիղ միջամտություն. ՀՀ-ի դեմ ИПСО-ի գործի՞ք եք դարձել

ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին ամիսների դինամիկան Հայաստանի դեմ հակաքարոզչության նոր ալիք է բարձրացրել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Առաքելյանը՝ շարունակելով.

«Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ն 15 մլն եվրոյի աջակցություն է տրամադրելու Հայաստանին արտաքին ազդեցությունները չեզոքացնելու և հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար, հունից հանել է կոնկրետ շրջանակների։

ՀՀ-ին ԵՄ աջակցությունը շատերը որակել են Հայաստանի վրա մարդ բերել ու Հայաստանի ներքին գործերին ուղիղ միջամտություն։

Էս մարդկանց ոնց բացատրես, որ հիբրիդային հարձակումները պատերազմի տեսակ է, որը կիրառում են պետությունները մեկ այլ պետության դեմ՝ իրենց քաղաքական, ռազմական և այլ նպատակներին հասնելու համար։ Դրա համար օգտագործվում է նաև «Հիբրիդային պատերազմ» տերմինը։ Իրենց սիրելի կենտրոնում այն անվանում են ИПСО (Информационно-психологические операции):

Հիմա եթե Հայաստանին օգնում են, որ պաշտպանվի պատերազմի այդ տեսակից, նմանատիպ հարձակումներից, ըստ այդ մարդկանց, նշանակում է, որ Հայաստանի վրա մարդ են բերում կամ միջամտում են ՀՀ ներքին գործերի՞ն։

Սա նույնն է թե իր սահմանները պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանին ժամանակակից զենք և զինամթերք տրամադրելու համար Ֆրանսիային և Հնդկաստանին մեղադրես ՀՀ ներքին գործերին միջամտելու մեջ։

Տպավորությունս այնպիսին է, որ Հայաստանի դեմ ИПСО-ի գործիք եք դարձել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ