Ուզում են իրենց ձևով կռացած խաղաղություն՝ լվացարարուհու պոզայով, իրենք էլ գնան ՌԴ-ում փող շինեն. Արշակյան

Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի խոսքով՝ ԱՄՆ-ն Հայաստանին հասկացնում է՝ հայե՛ր, գլուխներդ բարձր պահեք, դուք մեր գործընկերն եք:

Ըստ նրա՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր շահ ունեն. «Մենք լքված և մոռացված չենք»:

Վերջինս այն համոզմանն է, որ նախկին իշխանությունները Հայաստանը հանձնել են, դարձրել գավառ, քանի որ գավառամիտ են:

«Գավառամիտները հիմա ասում են՝ մի բազան քիչ է, թող ռուսը գա մեզ պաշտպանի, մենք էլ թալանով զբաղվենք: Ուզում են իրենց ձևով կռացած խաղաղություն ապահովեն, լվացարարուհու պոզայով, այսինքն՝ թող ռուսները գան մեր անվտանգությունն ապահովեն, մենք գնանք իրենց երկրում փող շինենք: Վտարված ու մերժված մարդիկ ի՜նչ երազներ ու երազանքներ ունեն: Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում մերժելի է, դրա համար էլ իրենք մերժվեցին»:

Արշակյանի խոսքով՝ ՌԴ-ն Ղարաբաղը սկուտեղի վրա հանձնել է Ադրբեջանին:

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կուսակցությունները օրինակ են, թե ինչպես չպետք է ԱԺ-ում աշխատել. «Բոլոր կարևոր հարցերի քննարկման ժամանակ հեռանում են դահլիճից, անձնական բնույթի հարցեր են միայն քննարկում»:

Անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյանի) շուրջ ծավալվող իրադարձություններին՝ վերջինս նկատում է. «Արդարադատության նախարարությունը պետք է կանչի եկեղեցականներին, ասի՝ զգուշացնում եմ՝ եթե խառնվեք քաղաքական կյանքին, շարունակեք ատելություն քարոզել, լիցենզիան հետ կվերցնենք»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ