![]()
ACA-ի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի մարտիկ Աբդուլազիզ Աբդուլվախաբովը հրաժարվել է UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանի հետ գրեփլինգի գոտեմարտ անցկացնելուց։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Աբդուլվախաբովի հրաժարման պատճառը չի հրապարակվել:
Դեկտեմբերի 17-ին Մոսկվայում կայանալիք մրցաշարի գլխավոր իրադարձությունում նրան կփոխարինի 29-ամյա Մեհդի Բայդուլաևը, որը ևս հանդիսանում է ACA-ի մարտիկ: Նրա և Ծառուկյանի գոտեմարտը տեղի կունենա մինչև 80 կգ քաշայինների կարգում:
![]()