Ուկրաինայի անվտանգության ծառայության պահանջով Ֆիլիպ Կիրկորովը հետախուզվում է

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հետախուզում է հայտարարել ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ երգիչը գործակալության տվյալների բազայում ընդգրկվել է հոկտեմբերի 30-ին, սակայն տվյալ տեղեկությունը հրապարակվել է միայն այսօր։

Տեղեկությունների համաձայն՝ Ֆիլիպ Կիրկորովին հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել Ղրիմում և Դոնեցկում ունեցած համերգային ելույթների կապակցությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ