Մեր եկեղեցին զբաղված է մեռել թաղելով և դրանով հպարտանալով. չեն ուզում՝ պետություն ունենանք. Հակոբ Մովսես

Բանաստեղծ Հակոբ Մովսեսի խոսքով՝ վերջին 30 տարվա ամբողջ կոռուպցիան արտահայտված է եղել և շարունակում է նաև եկեղեցում, ըստ Կտակարանի՝ այլասերությունը, փչացածությունը:

Բանաստեղծը նկատում է՝ վերջին շրջանում մեր եկեղեցին մի աստվածաբանական գիրք չի թարգմանել, այլ զբաղված է եղել մեռել թաղելով, ինչով էլ հպարտանում է:

Հակոբ Մովսեսը կարծում է, որ եկեղեցին չի ուզում պետություն՝ չհասկանալով, որ պետությունը նույնպես եկեղեցի է. եթե չկա, եկեղեցին մի անտեր բան է:

Վերջինս ցանկանում է, որ ունենանք այնպիսի հոգևորականներ, որ փողոցում տեսնելիս ոչ թե ճանապարհը շեղենք, այլ ձեռքը համբուրենք:

Ըստ նրա՝ թուրքերին չպետք է ընկալենք միայն ու միայն որպես մեր վիզը կտրողի՝ միաժամանակ ասելով, որ ոչ էլ ռուսին պետք է ընդունենք որպես թշնամի:

Հակոբ Մովսեսը համոզմունք ունի, որ Թավշյա հեղափոխությունով տեղի ունեցավ փուչիկի պայթեցում, ասում է՝ շատ փուչիկներ պայթեցին. «Նախկինները ժողովրդին դրել էին հայվանի տեղ. մեզ կեղեքել են ու գանահարել»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ