![]()
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ այդմ՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն սահմանվել է 18 ամիս:
«2026 թվականի հունվարի 7-ից զորակոչվող մեր տղաները կծառայեն 18 ամիս»,- ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
![]()