Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Էրդողան

«Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

APA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների 16-րդ համաժողովում։

«Ադրբեջանի հետ երկխոսությամբ միաժամանակ առաջ ենք մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- նշել է Թուրքիայի առաջնորդը։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ հաջորդ տարվա սկզբից այս ուղղությամբ մի քանի քայլ կձեռնարկվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ