![]()
Հայաստանում անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուների հետվճարի ավելացումը գնաճի վրա մեծ ազդեցություն չի ունենա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Քեշբեքի համակարգի ազդեցությունը կլինի շատ փոքր։ Եթե կենսաթոշակառուն տվյալ բանը ժամանակին գնում էր կանխիկ գումարով, ապա հիմա դա կառնի անկանխիկ ձևով։ Ընդամենը կլինի կանխիկի անկանխիկի փոխակերպում։ Այսինքն` կենսաթոշակառուն քեշբեքի արդյունքում կունենա եկամուտների որոշակի աճ, որն այնքան բարձր չի լինելու, որ ընդհանուր գների մակարդակի վրա ունենա էական ազդեցություն»,– ընդգծեց ԿԲ նախագահը։
Հայաստանում անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուների հետվճարը 2026 թ. հունվարի 1–ից 12 տոկոսից կդառնա 20 տոկոս, իսկ առավելագույն չափը 6000 դրամից կդառնա 10 000 դրամ։
![]()