![]()
Սա այն դեպքերից է, երբ խոսքը միայն սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին չէ, սա սահմանին տեղի չունեցող իրադարձությունների մասին է, և, ըստ էության, սա հիբրիդային հարձակման մասին է: Այս մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 16-ի նիստին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը, թե ԶԼՄ-ներում Հայաստանի պաշտպանական իրավիճակի վերաբերյալ հերթական ստահոդ տեղեկությունն էր տարածվել:
Այս համատեքստում պատգամավորը կարծիք հայտնեց, թե հասունացել է պահն օրենքով կարգավորել սահմանային գծի, բանակի վերաբերյալ տեղեկության հրապարակումը, ինչպես նաև սահմանել, որ ԶԼՄ-ն իրավունք ունի տեղեկություն տարածել միայն ՊՆ հայտարարությունից հետո:
«Հնարավոր իրավական կարգավորումը, որը ոչ միայն մեր ոլորտին է վերաբերում, այլև առհասարակ վերաբերում է նմանատիպ հարձակումներին, Ազգային ժողովը, գուցե նաև Կառավարության նախաձեռնողներս պիտի սրան նպատակաուղղված փոփոխություններով գանք ԱԺ կամ ձեզնից ստանանք առաջարկ:
Սա իրապես լուրջ մարտահրավեր է պետության անվտանգության համար»,- ասաց նախարարը՝ միաժամանակ նշելով, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն դատարապտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար:
![]()