![]()
Պարույր Սևակի տուն-թանգարանից տեղեկացնում են, որ ամփոփվել են Լևոն Թոքմաջյանի քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։
«Շնորհակալություն ենք հայտնում հարցմանը մասնակցած բոլոր անձանց։
Միաժամանակ ընդգծում ենք, որ հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։
Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել վերոնշյալ քանդակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք՝ արձանը քանդակագործի նվերն է Զանգակատուն գյուղի դպրոցին: Այն բացման օրվանից լայն քննադատությունների կենտրոնում է հայտնվել:
![]()