Մի խումբ մարդիկ, որ ճարտարապետ են կոչվում, անհասկանալի որոշումներ են կայացնում․ Խաչատուր Սուքիասյան

«Ամենակարևոր խնդիրը, որ բոլորը մեզ բողոքում են և ամեն օր առնչվում ենք զոնայավորումն է՝ զոնինգը նման միջազգային տերմին կա, որ մարդուց կախված չէ՝ գնում դիմում ես դառել է «գժանոց», տենց ո՞նց կլինի: Դիմում են՝ մեկն ասում է չգիտեմ ինչ, 7 հոգով նամակը կարդում են չեն հասկանում, այս մասով ի՞նչ ենք անելու, երբ ենք մենք զոնինգ ունենալու, որ անձից կախված չլինի, դուք շղթայի մի մասն եք»,- ԱԺ-ում այս մասին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասային հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Մեր ամբողջ պահանջը և աշխատանքը նա պետք է լինի, որ մի մարդուց կախված չլինի , այլ համակարգ լինի: Ի՞նչն է պատճառը, դրա էղածն ի՞նչ, է որ քաղաքում տան ասեն այս հատվածն այս ինչ զոնան է՝ այս իրավունքների մեջ է՝ մինչև 20 հարկ: Բայց չկա այդ բանը մարդիկ դիմում են ու ընկնում են խնդիրների մեջ, մարդը գնում է վարկ է վերցնում, ուզում է այս կամ այն ծրագիրը կատարի ինչ-որ մի մարդուց կախված է լինում, հիմա այդտեղ միտումներ է լինում, չի լինում: Պետք է շատ արագ լուծում տաք և ամեն անգամ ասելով, որ հետո կլուծվի, լուծում են… թվայնացրեք և արագ լուծում տվեք, որովեհետև ամեն օր այդ մարդիկ բողոքում են: Ինչի՞ համար մի խումբ մարդկանց, որ ճարտարապետ են կոչվում այդ ինչ որոշումներ են կայացնում, ամբողջ աշխարհը ման եկած, տեսած, համեմատած մարդիկ ենք տեսնում ենք ինչով են զբաղվում ու ինչ կարգի անհասկանալի որոշումներ են լինում»,- ասաց Սուքիասյանը:

Սուրեն Թովմասյանն էլ արձագանքեց, որ պատգամավորի բարձրաձայնած հարցը գործառութային մասով գլխավոր հատակագծերի հաստատման և կառուցակարգերի հաստատման մասով չի վերաբերում Կադաստրի կոմիտեին.«Մենք ներդնում ենք ազգային գեոպորտալը և Ձեր նշած զարգացած պետություններում, որտեղ յուրաքանչյուր ոք ունի հնարավորություն մտնել և տեսնել յուրաքանչյուր հողի վրա հնարավոր կառուցապատման թույլտվությունները կամ սահմանափակումները, դրանք մեծավ մասամբ ինտեգրվում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին և հետո դառնում են հասանելի ընդհանուր հանրությանը: Ներկա դրությամբ նոր գեոպորտալի մշակման գործընթացը ընթացքի մեջ և և 2026-ի սկզբին կգործարկվի, Քաղաքաշինության կոմիտեի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում պիլոտային Տավուշի մարզի բնակավայրերում գլխավոր հատակագծերը ինտեգրելու գեոպորտալի մեջ և հետագայում կառուցակարգերի մեջ փոփոխություններ առաջարկելու, հուսով ենք այս ինտեգրացիայի արդյունքում ձեր բարձրացրած հարցը ևս լուծում կստանա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ