![]()
Որտե՞ղ և ո՞վ է հայտարարել, որ կաթողիկոսին, հավանաբար կաթողիկոս ասելով նկատի ունեք Կտրիճ Ներսիսյանին, մինչև տարվա ավարտ հեռացնելու են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան դիտարկման, ինչպես բազմիցս նշվել է՝ մինչև տարեվերջ կաթողիկոսին հեռացնելու գործընթացը կավարտվի:
«Ո՞վ է հայտարարել, անուն-ազգանուն»,- հարցրեց Ռուբինյանը:
Ճշտող հարցին՝ արդյոք դա հավանական համարում է, Ռուբինյանը դրական պատասխան տվեց:
«Այո՛, հավանական համարում եմ։ Հավանական չեմ համարում, որ Կտրիճ Ներսիսյանը որևէ ձև ունի իր ձևով կամ այլ ձևով մնալու կաթողիկոսական գահին, որովհետև ինքը չի կարող մնալ այդ գահին։
Ես կարծում եմ՝ ինքը կհեռանա քրիստոնեաբար»։
Հարցին՝ Ամանորի գիշերը կաթողիկոսի շնորհավորանքը ցուցադրվելո՞ւ է, Ռուբինյանն ասաց՝ կարծում է՝ թափուր է մեր կաթողիկոսական գահը։
![]()