7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել ծնողների նկատմամբ. մանրամասներ՝ Գյումրու ահասարսուռ դեպքից

Ինչպես հայտնել էր «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով իր տեղեկություններին, Գյումրիում հոգեկան խնդիրներ ունեցող որդին սպանել է հորն ու մորը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, Shamshyan.com-ի հետ զրույցում ասել են.

«Քիչ առաջ տեսանք, թե ինչպես ոստիկաններն ու պարեկները եկան, տունը շրջափակեցին, մի 10 րոպե անց՝ ի՞նչ էին ման գալիս՝ չգիտենք, մենակ էն տեսանք, որ Նարեկին բռնեցին, տարան, հետո իմացանք սարսափ հիշեցնող ֆիլմի մասին, թե ոնց է Նարեկը իր մեծահասակ ծնողներին սպանել՝ դանակի մի քանի հարվածներով: Ճիտն ասած՝ ցավալի դեպք է, բայց լավ ա՝ ոստիկանները շուտ եկան էդ հոգեկան խնդիրներ ունեցող Նարեկին տարան, վստահ ենք՝ եթե մի քիչ ուշանային, չէր բացառվում, որ նա կարող է էլի մարդկանց սպաներ: 7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել իր ծնողների նկատմամբ և երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում»:

ՆԳՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10։10-ի սահմաններում, 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում բնակարանի դուռը փակ է, և հարազատները չեն արձագանքում։

Փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։

Ահազանգով դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։

Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի հետևանքով նրանք մահացել են։

Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ