![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներառված են կադրեր Սյունիքի մարզի Վաղատին համայնքի հիմնանորոգված դպրոցի շենքից ու նախկին դպրոցից:
Չախոյանը նշել է, որ կադրերում սարսափ ֆիլմից հատվածներ չեն, այլ Վաղատինի դպրոցի պայմաններն են, որոնց առկայությամբ մինչև 2017 թվականը դպրոց են այցելել համայնքի երեխաները:
Չախոյանը նշել է, որ այժմ հիմնանորոգված է ոչ միայն դպրոցը, այլև դեպի դպրոց տանող ճանապարհը:
![]()