![]()
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպված այս հանդիպումը, ինչպես նաև նմանօրինակ այլ միջոցառումները կարևոր քայլ են ՀՀ պաշտոնյաների և ուսանողների անմիջական հաղորդակցությունը խթանելու գործում։
Նրա խոսքով՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ այս հանդիպումը կնպաստի հավաստի տեղեկություն ստանալուն, իսկ քաղաքական տեսանկյունից օգտակար կլինի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար:
ԱԽ քարտուղարը խոսեց օգոստոսի 8-ից հետո Հարավային Կովկասում հաստատված խաղաղության մասին և կարևորեց խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը՝ ընդգծելով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում ընդգծեց նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի շրջանակում ձեռնարկվող քայլերը և ընձեռվող տնտեսական հնարավորությունները:
Ուսանողները հետաքրքրվեցին նաև Հայաստանի ու տարածաշրջանի երկրների հարաբերություններից, որի ընթացքում ևս ծավալվեց բովանդակալից քննարկում:
![]()