![]()
Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը», — ասել է նա։
Կալուգինը հավելել է, որ «դրա համար կան բավարար հիմքեր»։
«Ըստ էության, մեր առջև եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցված երթուղու մի հատված է:
«Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը», — նշել է Կալուգինը։ Նա նշել է, որ «ճանապարհը» մեծ մասամբ կանցնի ՌԴ սահմանապահների պատասխանատվության տարածքով։
«Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին։ Ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի», — եզրափակել է նա։
![]()