Վերին Լարսի անցակետում 2500 բեռնատար սպասում է անցման հերթին

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» սահմանային անցակետում ավելի քան 2500 բեռնատար է կուտակվել։ Այս մասին տեղեկացնում է Հյուսիսային Օսիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տեղեկություններով՝ Վերին Լարսի անցակետում այս պահին գրեթե 2500 տարանցիկ ծանր բեռնատար կա կուտակված։ Դրանցից 2257-ը գրանցված են էլեկտրոնային հերթագրման համակարգում:

Հայաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային բեռնափոխադրումների մեծ մասն իրականացվում է «Վերին Լարս» անցակետով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ