Ալիևը մտադիր է լայնածավալ համաներում հայտարարել Ադրբեջանում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է հաջորդ տարի լայնածավալ համաներում հայտարարել երկրում. Ադրբեջանում 2025 թվականը «սահմանադրության և ինքնիշխանության տարի» է հռչակվել:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, համաներումը կարող է առնչվել ավելի քան 20 հազար մարդու: Այն հիմնականում վերաբերելու է Ղարաբաղում 2020 և 2023 թթ. ռազմական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաև զոհված կամ անհետ կորած համարվող անձանց մերձավոր ազգականներին։

Նշվում է, որ համաներում կարող է կիրառվել նաև «Ադրբեջանի քաղաքացիական բնակչության դեմ Հայաստանի ռազմական սադրանքների հետևանքով» հաշմանդամ դարձածների, կանանց, 60 տարին լրացած, ինչպես նաև հանցագործության պահին 18 տարին չլրացած անձանց նկատմամբ։

Նախագծով նախատեսվում է հասարակական մեծ վտանգ չներկայացնող կամ նվազ ծանր, ինչպես նաև անզգուշությամբ կատարված հանցագործությունների համար ազատազրկման դատապարտված մի շարք անձանց ազատ արձակել ազատազրկման վայրերից կամ կրճատել պատժի չկրած մասը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ