Բեզուարյան այծը Սյունիքում մետաղական ցանցի մեջ էր արգելափակվել․ նրան ազատ են արձակել

Դեկտեմբրի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ Մարտուն Մելքումյանը գտնվելիս է եղել Քաջարան համայնքի Գեղի գյուղի մոտակայքում, որտեղ նկատել է, որ Բեզուարյան այծը արգելափակվել է մետաղական ցանցի մեջ։

Նա կանչել է իր ընկերներին և նրանց օգնությամբ այծին կարողացել են ազատ արձակել, որը փախել է անտառի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Բեզուարյան այծը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և այն համարվում է հազվագյուտ և վտանգված տեսակ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ