![]()
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Կատարի Պետությունում:
Ինչպես հայտնել է նախարարությունը, նախարարը ելույթ է ունեցել Դոհայում՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11):
Ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը, Սրբուհի Գալյանն անդրադարձել է հետևյալ թեմաներին`2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրա հիմնական ուղղություններին, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը, Հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանն ու դրանց գործունեությանը, Կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի (IRM) կարևորությանը և դրա գնահատման երկրորդ շրջափուլի շրջանակում ՀՀ կողմից իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումներին, Թափանցիկությանը և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությանը, UNCAC Կոալիցիայի թափանցիկության հանձնառության ստորագրմանը:
![]()
![]()