Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. Արման Բաբաջանյան. տեսանյութ

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը կարծում է, որ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ Եվրամիությունը կանաչ լույս է վառում անդամ երկրներին՝ հասկացնելով՝ «ՀՀ-ն մեր դաշնակիցն է»: Կուսակցության առաջնորդը այն համոզմանն է, որ սրանում հատկապես կարևոր է անվտանգությանն առնչվող բաղադրիչը:

Բաբաջանյանը հույս է հայտնում, որ առաջիկայում Ֆրանսիայի հետ ևս նման գործընկերության պայմանագիր կկնքվի: Ըստ նրա՝ Ֆրանսիան ունի ահռելի կարևորություն:

Զրուցակցի նկատառմամբ՝ Հայաստանն ունի որոշում, որ դառնալու է ԵՄ անդամ, և այս ամենը մեր երկրի, այսպես ասած, քաշն է փոխում:

«Պետք է ամեն ինչ արագորեն անել՝ ԵՄ ստանդարտներին համապատասխանելու համար: Սահմանին դիտորդների ներկայությունը բավարար է նրա համար, որ Ադրբեջանը հասկանա՝ էսկալացիան իր համար կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,- ասում է նա:

Անդրադառնալով պաշտոնական Բաքվի այն մոտեցմանը, որով հավասարության նշան է դրվում Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի և, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» միջև, Արման Բաբաջանյանը նկատում է՝ Հայաստանը չի կարող ղարաբաղցիներին արգելել իրենց իրավունքներն իրացնել եվրոպական տարբեր քաղաքներում և հարթակներում. «Շահրամանյան ա ինչ ա, որ վեր են ընկել Երևանում, թող գնան եվրոպական մայրաքաղաքներ և Ադրբեջանին ճնշեն դրսից»:

Զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չէր լինի, որ Ղարաբաղի հարցը չփակվեր, քանի որ դրանով անընդհատ ճնշում էր: Վերջինս միաժամանակ ընդգծում է. «Բայց նրանք ստիպել են, որ Շահրամանյանի նման դավաճանը ստորագրի ռուսների տված փաստաթղթի տակ, թե Հայաստանը զենք է մատակարարել Ղարաբաղին: Եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ՌԴ-ի անունը տալու իրավունք չունենք. ՌԴ-ն և խաղաղությունը անհամատեղելի են»:

Ըստ քաղաքական գործչի՝ օրակարգային պետք է դառնա ՌԴ սահմանապահներին ՀՀ տարածքներից դուրս բերելու հարցը:

«Քոչարյանների առկայությունը ՌԴ-ի համար ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում, Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքական առումով, պետք ա դրանց տանել փակել: Սրանք մեծագույն սպառնալիք են: Էս մարդիկ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել: Ժողովրդավարության թշնամիները պետք է հռչակվեն Հայաստանի թշնամիներ և դուրս դրվեն քաղաքական դաշտից»,- կարծիք է հայտնում նա:

Բաբաջանյանը միաժամանակ համոզմունք է արտահայտում, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ ահռելի հնարավորություններ կստեղծվեն Հայաստանի համար:

Անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ ստեղծված իրավիճակին՝ վերջինս նկատում է. «Եպիսկոպոսներին պետք է աջակցենք և զորակցենք, ասենք՝ գնացեք էս հարցը լուծեք: Կաթողիկոսի հեռացման հարցն արդեն լուծված է, որոշակի ժամանակ է պետք»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ