![]()
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը դեկտեմբերի 13-ին Ալմաթա-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 40-ամյա մի տղամարդու, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից հետախուզվում էր քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով:
Ինչպես հայտնել է ոստիկանությունը, տղամարդը կալանավորվել է:
![]()