Կտրիճ Ներսիսյանի հեռանալը՝ հանրային պահանջ․ Եկեղեցակա՞ն է, թե՞ թալանչի

Չնայած Հայ առաքելական եկեղեցու ներսում առկա և օրեցօր խորացող ճգնաժամին՝ Գարեգին Բ-ն, նույն ինքը՝ Կտրիճ Ներսիսյանը, շարունակում է պահպանել իր դիրքերը և չի ցուցաբերում կամք՝ լքելու կաթողիկոսական գահը։ Եվ այս իրավիճակը էլ ավելի է սրում եկեղեցի-հասարակություն հարաբերությունները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամեն կիրակի ՀՀ տարբեր համայնքներում մասնակցում է նորոգման պատարագների։ Այս այցելությունները, սակայն, զուտ հոգևոր արարողակարգից դուրս եկող նշանակություն են ստանում. յուրաքանչյուր պատարագից հետո մեր հարցումները վկայում են, որ հասարակության մեջ հասունացել է հստակ պահանջ՝ Կտրիճ Ներսիսյանի հեռացումը վեհարանից։

Վերջերս Գերմանիա կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպմանը խոսել էր, այն մասին, թե ինչու են մարդկանց վանել եկեղեցուց, և ովքեր են դրա մեղավորները, ինչպես նաև նշել Հայաստանում աղանդավորության պատճառները։

Ի դեպ, վարչապետը Գերմանիայում հանդիպմանը խոսել էր նաև այն մասին, որ մեր եկեղեցիներում հոգևորականները քարոզ չեն անում, այլ զբաղված են քաղաքական քարոզով։

Այս ամենով հանդերձ, սակայն, վարչապետը պատրաստ է վեհափառին հանդիպել, քննարկել նրա հանգստի և եկեղեցական բազում հարցեր, այդ մասին երեկ Այգեշատի պատարագից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

Թեև Կտրիճ Ներսիսյանը դեռ համառում է և չի պատրաստվում հեռանալ վեհարանից, սակայն շատերն են լիահույս, որ մինչև Ամանոր նա կհեռանա։ Իսկ հեռացման համար հիմքերն առավել քան առկա են, էլ չասած, որ վերջերս Շվեյցարիայից վերադառնալուց հետո նա օդանավակայանում շրջվել ու հարցրել էր, թե ո՞ւր է ժողովուրդը, սակայն ժողովուրդն այնտեղ չէր։ Այս դրվագին վարչապետը ևս անդրադարձել է և կարծիք հայտնել, թե ինչու էր այնտեղ բացակայում ժողովուրդը։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ