Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում տեղի ունեցած դաժան միջադեպին:

«Ցնցված ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած հրաձգությունից, որի հետևանքով բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել: Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում:

Հիշեցնենք, որ հայր ու որդի հրաձգություն են իրականացրել լողափում, որտեղ հրեաները նշելիս են եղել Հանուկա տոնը: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 16 մարդ, 40-ը հոսպիտացալվել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ