![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ Հայաստանի դպրոցների ճակատագրի վերաբերյալ հայտարարություններին:
Ալեքսանյանը նշել է, որ դա նորմալ է, սակայն աննորմալ է, որ հարցին Կարապետյանն անդրադառնում է որպես հենց նոր քաղաքականություն մտած մի անձնավորություն, ով մինչ այդ զբաղվել է միայն բիզնեսով, իսկ Կարապետյաններն էլ որևէ կապ չեն ունեցել քաղաքականության հետ:
Պատգամավորը փաստել է՝ դա այդպես չէ և մանրամասնել, որ Նարեկ Կարապետյանի հայրը՝ Կարեն Կարաետյանը երկար տարիներ հանդիսացել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ղեկավար, Սերժ Սարգսյան աշխատակազմի ղեկավարը:
Ալեքսանյանը նկատել է՝ հենց այստեղ է, որ Նարեկ ԿԱրաետյանին հարցեր պետք է արդեն հղեն իրենք:
![]()