![]()
Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հարցին՝ որտեղի՞ց է այն գալիս, նախարարը պատասխանել է՝ կհասնի, ես տոննաներով կհրապարակեմ, այս պահին դրանից ավել բան չեմ կարող ասել:
Հիշեցնենք՝ Ռուսաստանից ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով հասել էր Հայաստան, ավելի ուշ էլ հայտնի էր դարձել, որ ղազախական ցորենով բեռնված գնացք էր ժամանել Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
![]()