![]()
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է համացանցում տարածված ծխարձածող ավտոբուսի թեմային:
«Իրականում շատ վախենալու պատկեր էր: Տպավորություն էր՝ ինքնաթիռ է և տուրբիններից մեկը վառվում է»,- դիմելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանին՝ նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Կիրակոսյանը հայտնել է, որ վարորդի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն:
Նշենք՝ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես է Երևանի հանրային տրանսպորտի ավտոբուսներից մեկը երթևեկում՝ ծխի հսկա ամպեր բաց թողնելով:
![]()