Պուտինը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը և չի սահմանափակվի Ուկրաինայով․ Մերց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ագրեսիվ արտաքին քաղաքականության մեջ չի սահմանափակվի Ուկրաինայով։ Այս մասին զգուշացրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հայտնում է DW-ն։

«Պուտինը կանգ չի առնի։ Եվ եթե Ուկրաինան ընկնի, նա կանգ չի առնի»,- նշել է կանցլերը։

Մերցը հայտարարել է, որ Պուտինը շահագրգռված է «Եվրոպայում սահմանների հիմնարար փոփոխությամբ» և Խորհրդային Միության՝ իր նախկին սահմաններով վերականգնմամբ։ Նրա համոզմամբ՝ դա «հսկայական սպառնալիք է, այդ թվում՝ ռազմական, այն երկրների համար, որոնք ժամանակին եղել են այդ կայսրության մաս»։

Գերմանիայի կանցլերի խոսքով` Ուկրաինային հետագա օգնությունը և Եվրոպայի միասնությունը Մեծ Բրիտանիայի հետ ռազմավարական համագործակցության հարցում առաջնահերթություն են արտաքին և անվտանգային քաղաքականության մեջ։ Կարևոր է նաև «հնարավորինս երկար պահպանել ՆԱՏՕ-ն», որի արդյունավետությունը բազմիցս կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ