![]()
ՇՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Դեկտեմբերի 17-19-ը Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 14-ի ցերեկը Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, դեկտեմբերի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ արագությամբ։
ՀՀ տարածքում՝

Երևանում՝

![]()